Սամվել Կարապետյանն էլ է՞ր հեղաշրջման հայտարարություն արել:
Կամ Լևոն Տեր֊Պետրոսյանը, որին վարկաբեկում եք ամենավերջին հիշոցներով:
Կամ Կաթողիկոսը, որին առաջարկում եք ինտիմ մասերի ցուցադրություն:
Կամ հրապարակ եք նետում ինչ-որ մեկի մասին անորոշ ձևակերպում` քեռեկնոջ հետ կենակցելու մասին:
Դուք այնքան ատելություն եք գեներացրել, որ յուրաքանչյուր բեսեդկայում ու վետերոկում գաղտնալսում անեք` օրը հարյուր էսպիսի ձերբակալություն կանեք:
Իրավապահները, ինչ խոսք, այնքան ժամանակ են ենթարկվելու, որքան ժամանակ ունեք իշխանություն:
Բայց ամեն օր ազգը ինֆորմացիոն շոկի ենթարկելն ու կառավարման ռեպրեսիվ մեթոդն ամեն վայրկյան հղի է պայթյունավտանգ լիցքերով:
ՈՒշքի եկեք:
Վարուժան ԲԱԲԱՋԱՆՅԱՆ